417.4
4.02
393.4
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ընտրություններից հետո Պուտինի վարչապետ դառնալը դրական կլինի Ռուսաստանի համար. ԴԽ խոսնակ

18:10
11 Դեկտեմբերի 2007

Դաշնության  խորհրդի նախագահ, «Սպրավեդլիվայա Ռոսսիա» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը աջակցում է առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդևի առաջարկն այն մասին, որպեսզի Վլադիմիր Պուտինը ղեկավարի կառավարությունը նախագահական ընտրություններից հետո։

«Եթե Վլադիմիր Վլադիմիրովիչը հավանություն տա, դա նպատակահարմար կլինի և դրականորեն կանդրադառնա Ռուսաստանի զարգացման վրա ինչպես սոցիալ-տնտեսական ոլորտում, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ»,-երեքշաբթի հայտարարել է Միրոնովը լրագրողներին, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»։

Իրավիճակի նման զարգացումն անվանելով «ոչ վատ ալգորիթմ», նա ենթադրել է, որ Վլադիմիր Պուտինի աշխատանքը կառավարության ղեկավարի պաշտոնում օգտակար կլինի ռուսական իշխանության հետագա աշխատանքների կազմակերպման տեսակետից։

«Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որպեսզի նախագահական ընտրություններից հետո ևս շարունակվի Վլադիմիր Պուտինի ուղին, իսկ ով, եթե ոչ հենց ինքը կարող է դա անել»,-հայտարարել է Դաշնության  խորհրդի նախագահը։

Նա ուշադրություն  է հրավիրել այն բանին, որ նախագահական ընտրություններում Մեդվեդևի հաղթանակի դեպքում «նոր նախագահը կլինի համակիրը կառավարության ղեկավարի, որը խորապես սուզված է այն ամենի մեջ, ինչ կատարվում է երկրում վերջին ութ տարիների ընթացքում»։

Երկուշաբթի չորս կուսակցություններ՝ «Եդինայա Ռոսսիան», «Սպրավեդլիվայա Ռոսսիան», Ռուսասատանի ագրարային կուսակցությունը և «Քաղաքացիական ուժը», որոնք դեկտեմբերի 2-ի խորհրդարանական ընտրություններում ընդհանուր թվով հավաքել էին ձայների ավելի քան 75%-ը, առաջարկել են Մեդվեդևին առաջադրել որպես նախագահի թեկնածու։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել է այդ նախաձեռնությունը։

Երեքշաբթի Մեդվեդևը խնդրել է Պուտինին դառնալ վարչապետ, եթե նա հաղթի 2008-ի մարտին կայանալիք նախագահական ընտրություններում։

Միրոնովի խոսքերով, նախագահի պաշտոնում Մեդվեդևի թեկնածության առաջադրման նախաձեռնողը եղել է «Եդինայա Ռոսսիայի» առաջնորդ Բորիս Գրիզլովը։--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ