ԵԽԽՎ-ն և ԵԱՀԿ-ն հայտարարում են, որ Պետդումայի ընտրությունները չեն համապատասխանել Եվրոպայի չափանիշներին

03.12.2007, 15:12
ԵԽԽՎ-ն և ԵԱՀԿ-ն հայտարարում են, որ Պետդումայի ընտրությունները չեն համապատասխանել Եվրոպայի չափանիշներին

ԵԽԽՎ-ն և ԵԱՀԿ-ն հայտարարում են, որ Պետդումայի ընտրությունները չեն համապատասխանել Եվրոպայի չափանիշներին։

«Մեր կարծիքով, սույն ընտրությունները չկարողացան համապատասխանել ընտրությունների՝ Եվրոպայում ընդունված չափանիշներին։ Այդ պատճառով մենք չենք կարող դրանք անվանել ազատ», - լրագրողներին հայտարարել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունները «արդար չէին»։ Այս մասին Լյուկ վան դեն Բրանդեն հայտարարել է Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Երկրում բացակայում է իշխանությունների իրական բաժանումը», - ասել է նա։

«Դա ընտրություններ չէին, այլ նախագահի օգտին հանրաքվե», - ասել է նա։

«Որպես ԵԽԽՎ դիտորդների ղեկավար՝ պետք է նշեմ այս երկրում ժողովրդավարության զարգացման հետ կապված մտահոգությունների մեծ թիվը», - ասել է նա։

Բրանդեն շարունակել է, որ «քաղաքական կայունությունը և զարգացումը պետք է ընթանան գործընթացին համընթաց և չնվազեցնեն ժողովրդավարությունը, այլ հզորացնեն և ամրապնդեն այն»։

Նա ավելացրել է, որ «ընտրությունների նախապատրաստման ժամանակ իրականացվել են մի շարք դրական պահեր, նկատվել են մի շարք բարեփոխումներ»։

Միաժամանակ ԵԽԽՎ առաքելության ղեկավարը ավելացրել է, որ «այս ամենը հետ մեկտեղ նկատվել են նաև բացասական պահեր, որոնք վերաբերում են քվեարկության գաղտնիությանը»։

«Արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահումներ», - ասել է Բրանդեն։

Նրա խոսքերով, տարբեր կառույցներում նշանակվել էին մի շարք մարդիկ, որոնք ակտիվորեն օգտագործում էին իրենց ռեսուրսները՝ հօգուտ առաջատար կուսակցության, դա վերաբերում է նաև ԶԼՄ-ներում գովազդային ժամանակին։

Բացի այդ, միջազգային դիտորդը տեղեկացրել է, որ ընտրարշավը և ընտրությունների գործընթացը «ակնհայտորեն հակված էր դեպի իշխող կուսակցությունը, ինչն անթույլատրելի է՝ բազմակարծության տեսակետից։

Նրա կարծիքով, Եվրոպական երկրները չէին ցանկանա, որպեսզի Եվրոպայում ստեղծվեին նոր բաժանարար գծեր։ «Ռուսաստանում գոյություն ունի ձևական ժողովրդավարություն, հուսով ենք, որ այն կլինի Եվրոպական», - ասել է դիտորդը։

Ավելի վաղ միջազգային դիտորդները բազմիցս հայտարարել էին, որ Ռուսաստանի ընտրությունները եղել են ազատ և ժողովրդավարական։

ԱՊՀ դիտորդները Պետդումայի ընտրությունները ճանաչել են ժողովրդավարական, ազատ և թափանցիկ և առաջարկել են միջազգային մյուս դիտորդներին՝ միանալ իրենց գնահատականին։

ԿԸՀ-ի տվյալների համաձայն, գրեթե 98 տոկոս ձայների հաշվարկի արդյունքներով «Յեդինայա Ռոսիա»-ն հավաքում է ձայների 64,1 տոկոսը, ՌԴ Կոմունիստական կուսակցությունը՝ 11,6 տոկոսը, ՌԴ Լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունը՝ 8,2 տոկոսը, «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն՝ 7,8 տոկոսը։ Պետդումա են անցնում այս չորս կուսակցությունները, միայն նրանք են հաղթահարել յոթտոկոսանոց արգելքը։-0-