ԵԱՀԿ-ն առաջարկել է մասնակցել Ռուսաստանում դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը

30.08.2007, 17:49
ԵԱՀԿ-ն առաջարկել է մասնակցել Ռուսաստանում դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը

Որպես ԵԱՀԽ նախագահ Իսպանիայի ԱԳՆ նախարար Միգել Անխել Մորատինոսը առաջարկել է, որպեսզի իր կազմակերպությունը  մասնակցի դեկտեմբերին կայանալիք ռուսաստանյան խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Որպես ԵԱՀԿ նախագահ բանակցությունների ընթացքում ես ասացի այն մասին, որ մենք պետք է հնարավորություն ունենանք մասնակցելու ընտրական գործընթացին, որը տեղի է ունենալու Ռուսաստանում տարեվերջին»,- ասել է նա Մոսկվայում տեղի ունեցած մամուլի-ասուլիսում։ Նրա խոսքերով ՌԴ ԱԳ  նախարար Սերգեյ Լավրովը «ասել է, որ երբ պաշտոնապես հայտարարվի ընտրությունների մասին, պաշտոնապես կհայտարարվի, թե երբ ԵԱՀԿ-ն կհետևի դրանց»։--0—