«Գազպրոմի» ղեկավար Միլլերը եռամսյան հիվանդությունից հետո սեպտեմբերի 3-ին աշխատանքի է գնալու. աղբյուր
28.08.2007,
18:21
«Գազպրոմի» ղեկավար Միլլերը եռամսյան հիվանդությունից հետո սեպտեմբերի 3-ին աշխատանքի է գնալու. աղբյուր
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանյան գազային մենատեր «Գազպրոմի» ղեկավար Ալեքսանդր Միլլերը, որը հունիսի սկզբից հիվանդանոցում էր երիկամները բուժելու համար, երկուշաբթի՝ սեպտեմբերի 3-ին մտադիր է ներկայանալ աշխատավայր, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ձեռնարկությանը մոտ գտնվող աղբյուրը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ձեռնարկության ներկայացուցիչները, Միլլերի հունիսյան պլանային հոսպիտալիզացիայի ընթացքում նրա մոտ բարդություններ են առաջացել, ինչի հետևանքով նա բավականին երկար ժամանակ ստիպված է եղել գտնվել բժիշկների հսկողության ներքո։
Որպես «Գազպրոմի» ղեկավար, Միլլերի երկրորդ հնգամյա պայամնագիրը կնքվել է 2006-ին։--0—