Երկուշաբթի Բուրդենկոյի անվան զինվորական հոսպիտալում մահացել է Իոսիֆ Ստալինի թոռնուհի՝ Գալինա Ջուգաշվիլին
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի Բուրդենկոյի անվան զինվորական գլխավոր կլինիկական հոսպիտալում մահացել է Իոսիֆ Ստալինի թոռնուհի Գալինա Ջուգաշվիլին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Գալինա Ջուգաշվիլին Ստալինի ավագ որդու Յակով Ջուգաշվիլու դուստրն էր, ծնվել էր 1939թ.։
«Գալինա Ջուգաշվիլին իսկապես մահացավ Բուրդենկոյի անվան հոսպիտալում, որտեղ բուժվում էր»,- «ՌԻԱ Նովոստիին» ասել է բուժհաստատության ներկայացուցիչը։
Գալինա Ջուգաշվիլին ավարտել էր ՄՊՀ, բանասիրական գիտությունների թեկնածու էր։ Մինչև թոշակի անցնելը որպես գիտական աշխատող աշխատել էր Ա.Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում։ Որպես թարգմանիչ էր աշխատել ԱԳՆ-ում։ «Առաջնորդի ընտանիքի գաղտնիքը» գրքի հեղինակն է, որի մեջ պնդում է, որ իբր թե «Ազատագրում» հայտնի ֆիլմից վերցված Ստալինի «Ես զինվորին ֆելդմարշալի հետ չեմ փոխի» արտահայտությունը ընդամենը սցենարիստի հորնվածքն է։ --0—