American Express քարտերի ընդունումը օգոստոսի 7-ից դադարեցվելու է ավելի քան 20 հազար առևտրային կետերում

02.08.2007, 17:21
American Express քարտերի ընդունումը օգոստոսի 7-ից դադարեցվելու է ավելի քան 20 հազար առևտրային կետերում

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նոովստի-Արմենիա/. Ռուսաստանում խոշորագույն էքվայերը (վճարման քարտերը սպասարկող կազմակերպություն)` UCS ընկերությունը, օգոստոսի 7-ից իր սպասարկման ցանցում` մոտավորապես 21 հազար կետերում, դադարեցնում է American Express (AmEx) քարտերի ընդունումը, հայտնել է UCS-ի ղեկավար Վլադիմիր Կոմլևը, հինգշաբթի ՌԻԱ Նովոստիին տված մամլո ասուլիսի ժամանակ:

«2007թ. օգոստոսի 7-ից Մոսկվայի ժամանակով 0.00 մենք դադարեցնելու ենք American Express քարտերի ընդունումը մեր ցանցում»,- ասել է նա:

Կոմլևի խոսքերով, այս քայլը «Ռուսական ստանդարտ» բանկի հետ հերթական բանակցային փուլը ավարտելու հետևանք է, որն այս տարի նշված քարտերի թողարկման և սպասարկման բացառիկ իրավունք է ստացել:

Նա ընդգծել է,  քանի որ բանկը դարձել է AmEx բացառիկ էքվայերը, անհրաժեշտություն է առաջացել պայմանագիր կնքել UCS-ի և «Ռուսական ստանդարտ» բանկի միջև` UCS ցանցում քարտերի սպաասրկումը շարունակելու վերաբերյալ:

«Բանակցությունները դժվար ընթացք ունեին,- ասել է Կոմլևը,- «Ռուսական ստանդարտի» կողմից արված առաջարկությունը չի համապատասխանում UCS-ի բիզնեսի տնտեսական և ֆինանսական շահերին»: Նրա խոսքերով, UCS-ին բանկին ուղարկել է AmEx էքվայրինգով համատեղ աշխատանքի պայմանների իր տարբերակը: «Այդ առաջարկությունները հավանություն չստացան»,- ասել է նա:

«Ես կարծում եմ, որ սա American Express քարտերի սպասարկման շուրջ մեր ընկերությունների միջև ընթացող բանակցությունների եզրափակիչ փուլի ավարտն է»,- ավելացրել է Կոմլևը: --0—