Ռուսական պետդուման հունիսի 22-ը կընդունի հիշատակի օր
Ռուսական օրացույցում կարող է հայտնվել նոր հիշատակի օր, հունիսի 22-ը, «Հայրենական Մեծ Պատերազմի սկիզբը՝ (1945) հիշատակի և վշտի օր»։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, օրինագիծը, որը վկայում է այդ մասին, Պետդուման առաջին ընթերցմամբ կքննարկի իր լիագումար նիստի ժամանակ, և ինչպես սպասվում է, կընդունի։
Փաստաթուղթը փոփոխություններ կմտցնի «Զինվորական փառքի և Ռուսաստանի հիշատակի տարեթվերի» մասին օրենքում, այն մշակված է ՌԼԺԿ խմբակցության պատգամավոր Անդրեյ Գոլովատյուկի և «Միացյալ Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Կովալյովի կողմից։
ՌԴ նախագահի 1996 թ. հունիսի 22-ի հրամանագրի համաձայն՝ այժմ հունիսի 22-ը ամեն տարի նշվում է որպես «Հիշատակի և վշտի օր, ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր Գոլովատնյուկը, դրա հետ մեկտեղ հիշատակի օրերի ցանկում հունիսի 22-ը ներառված չէ։
"Օրինագծի նպատակն է վերացնել բացթողումը, որը արվել էր 2002 թ.-ին Ռուսաստանի հիշատակի օրերի հաստատման ժամանակ։ Քանի որ «հունիսի 22-ը՝ Հայրենական Մեծ Պատերազմի (1941) սկիզբը՝ Հիշատակի և վշտի օրը» անխոս համարվում է Ռուսաստանի հիշատակի օր ու հրապարակավ ընդունված է, և դրա փորձն ունի շարունակական պատմություն՝ սկսած Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժամանակներից», - ասել է Գոլովատնյուկը։
Այդ օրը Ռուսաստանի ժողովուրդները սգում են բոլոր հայրենակիցների հիշատակը, որոնք կյանքի գնով պաշտպանել են իրենց հայրենիքը, նախ և առաջ՝ 1941-1945 թթ. Հայրենական Մեծ Պատերազմի տարիներին։
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնեցին Պաշտպանության խորհրդում, նոր տարեթիվը չի լինելու հանգստյան օր, կամ համաժողովրդական տոն։ «Այն պարզապես հիշատակի օր է», - ասել է խորհրդի ներկայացուցիչը։--0—