Շոգ և չոր եղանակ է սպասվում Հայաստանում

13.08.2018, 10:29
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը։
Շոգ և չոր եղանակ է սպասվում Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, օգոստոսի 13–ից 17–ն ամբողջ հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 5-10 մետր վայրկյան արագությամբ։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում երկուշաբթիից մինչև չորեքշաբթի սնդիկի սյունը ցույց կտա 32-34 աստիճան տաքություն, իսկ հինգշաբթի և ուրբաթ 1-2 աստիճանով ավելի շոգ կլինի։ -0-