Շարմազանովը ներկայացրել է կարևոր փաստեր Գարեգին Նժդեհի մասին, որոնք չի հիշատակել Փաշինյանը

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, ԱԺ նախկին խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի կողմից հայ ազգային հերոս Գարեգին Նժդեհի մասին փաստերն աղավաղելու վերաբերյալ:
Շաբաթ օրը Փաշինյանն առցացն ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոր հայտարարություններին, ըստ որոնց, նա հայտնել է, որ «Հայաստանում ֆաշիստական հանցագործների հերոսացումը կյանքի նորմա է դառնում» և հիշեցրել այս համատեքստում Գարեգին Նժդեհի պատվին Երևանում կանգնեցված արձանը: Վարչապետը համարում է, որ բարձրագույն ադրբեջանական ղեկավարությունը նման հայտարարություններով փորձում է նվազեցնել հայ ժողովրդի ավանդը ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի գործում:
«Ցավոք սրտի, Նժդեհի մասին խոսելով, Փաշինյանը չի հիշեցրել, որ Նժդեհի զինվորներից ոչ մեկը չի պատերազմել Սովետական բանակի դեմ, նրա գործունեությունը ուղղված չի եղել ԽՍՀՄ-ի դեմ: Ավելին, չի ասվել, որ Նժդեհը կարողացել է ազդեցություն թողնել այն հայերի վրա, ովքեր ուղարկվել են Ղրիմ սովետական բանակի դեմ ընդվզելու համար և կարողացել համոզել նրանց վերադառնալ Ֆրակիա»,- ասել է Շարմազանովը երկուշաբթի կայացած ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, Ադրբեջանում փորձում են մոռանալ, որ Վերմախտի շարքերում գործող Ադրբեջանական լեգեոնի կազմում 40 հազ. մարդ է եղել:
«Եթե նման քննարկումներն անցկացվում են պետության առաջին դեմքերի մակարդակի վրա, ապա անհրաժեշտ է նշել փաստերը»,- ընդգծել է Շարմազանովը:
Գարեգին Նժդեհի մասին
Գարեգին Նժդեհը (ի ծնե՝ Գարեգին Տեր-Հարությունյան (1886-1955 թթ.) ռազմաքաղաքական, պետական գործիչ է, փիլիսոփա, իմաստասեր, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից։ -0-