Շաքարավազի գինը Հայաստանում աճում է` անկախ համաշխարհային միտումներից

07.04.2017, 12:06
Հայաստանում շաքարավազի գներն աճել են` ի հակառակ համաշխարհային միտումների:
Շաքարավազի գինը Հայաստանում աճում է` անկախ համաշխարհային միտումներից
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում շաքարավազի գներն աճել են` ի հակառակ համաշխարհային միտումների, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա մարտին շաքարավազը Հայաստանում նախորդ տարվա մարտի համեմատ թանկացել է 14.9 տոկոսով: «Բայց միջազգային շուկայում գների դինամիկան այլ է»,– ասվում է հրապարակման մեջ։

Խնդիրն այն է, նշվում է հոդվածում, որ նախորդ տարվա մարտի համեմատ միջազգային շուկայում, մասնավորապես Լոնդոնի ֆոնդային բորսայում շաքարի գինը բարձրացել է ընդամենը 3 տոկոսով:

«Այս տարվա սկզբի համեմատ մարտին շաքարի գինը միջազգային շուկայում նվազել է 21 տոկոսով, իսկ փետրվարի համեմատ` 16 տոկոսով: Հայաստանում շաքարը, ըստ ԱՎԾ-ի, էժանացել է ընդամենը 0.2 տոկոսով»,– նշում է թերթը։

Ինչպես նշում է պարբերականը, շաքարի գնի անտրամաբանական լինելը ամիսներ շարունակ մամուլում պարբերաբար ապացուցվում է, սակայն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին դա բոլորովին չի հետաքրքրել:

«Իսկ շաքարի մենաշնորհային և «մեծ բարերար» Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ ցուցակով կրկին դարձավ ԱԺ պատգամավոր»,– գրում է թերթը։ -0-