Շաբաթական 4 չվերթ կիրականացվի Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով

21.05.2020, 16:52
Շաբաթական 4 չվերթ կիրականացվի Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով. Իսպանիայում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացնում
Շաբաթական 4 չվերթ կիրականացվի Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 2-ից «Բելավիա» ավիաընկերությունը չորս չվերթ է իրականացնելու Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով։ Այս մասին նշվում է Իսպանիայում ՀՀ դեսպանության Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

«Տեղեկացնում ենք, որ «Բելավիա» ավիաընկերությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ ս․թ․ հունիսի 2-ից ընկերությունը շաբաթական չորս չվերթ է իրականացնելու Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով։ Չվերթները կայանալու են ամեն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին»,- նշվում է հայտարարության մեջ:

Հաղորդագրության համաձայն, նախատեսվում է, որ Մինսկում տարանցիկ կանգառը կտևի երկուսից չորս ժամ՝ կախված թռիչքի օրվանից։

«Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել «Բելավիա» ավիաընկերությանը»,- նշում են դեսպանությունից: -0-