Սերժ Սարգսյանն առաջարկել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը ՀՀԿ նախագահի պաշտոնում. ԶԼՄ

26.04.2018, 16:53
Հայաստանի նախկին նախագահ, նախկին վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ սարգսյանը ՀՀԿ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի թեկնածությունը։
Սերժ Սարգսյանն առաջարկել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը ՀՀԿ նախագահի պաշտոնում. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախկին նախագահ, նախկին վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ սարգսյանը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամների մասնակցությամբ կուսակցության ղեկավարի պաշտոնում առաջարկել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի թեկնածությունը։

«Սարգսյանը Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնում առաջարկել է Կարապետյանի թեկնածությունը»,– Ինտերֆաքսին հայտնել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունում առկա աղբյուրը։

Загружается новость ... "Право"

Աղբյուրի խոսքով, նիստը տևել է մինչև առավոտյան ժամը հինգը։

Հանրապետությունում ապրիլի 13–ից անցկացվող բողոքի լայնածավալ ակցիաների ֆոնին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 23–ին հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Ապրիլի 25–ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջարկվեց որպես Հայաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու։ -0-