ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /նովոստի-Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել պետբյուջե վերադարձնել 30 մլն դոլար: Այդ մասին չորեքշաբթի Իջևանում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Սեպտեմբերի 11-ին Երևանում անցկացված հանրահավաքում Փաշինանը պահանջել է ՀՀ երկրորդ նախագահից և երկրի բոլոր օլիգարխներից վերադարձնել գողացվածը ժողովրդին: Նա, մասնավորապս, ժամանակ է տվել Հայաստանի նախկին նախագահ եղբորը` Ալեքսանդր Սարգսյանին, որպեսզի վերջինս ինքնակամ վերադարձնի բյուջե 30 մլն դոլար` նշելով, որ դա տարբեր բիզնեսներից հավաքված գումարներ են, ինչի համար նրա մականունը «Սաշիկ 50%» է:
Загружается новость ...
"Право"
«Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսադր Սարգսյանի միլիոններին, ապա իմ նախորդ ելույթից հետո նա ցանկություն է հայտնել այդ 30 մլն դոլարի մի մասը տրամադրել որոշ կարիքների համար: Սակայն վերջերս ինձ հայտնեցին, որ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել վերադարձնել բյուջե ամբողջ գումարը», - հայտարարեց Փաշինյանն այսօր ընտրողների հետ հանդիպմանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց` խորհրդարանի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով: Նոյեմբերի 1-ի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ անգամ չընտրեցին վարչապետ, և, Սահմանադրությանը համապատասխան, խորհրդարանն արձակվեց իրավունքի ուժով: Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերի 9-ին անցկացնելու վերաբերյալ:
Ըստ ԿԸՀ–ի, ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 11 քաղաքական կուսակցություններ և դաշինքներ: Փաստաթղթեր են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունները, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Մենք» կուսակցական դաշինքը, ՀՅԴ–ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը։–0–