ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում ապրիլին կբացվի օդում սավառնող Dine Sky ռեստորան դուբայականի համանմանությամբ, իր Facebook-ում գրել է Invest in Armenia նախագծի գործադիր տնօրեն, հիմնադիր Հովսեփ Պատվականյանը:
«Ռեստորանը կախված կլինի 45-50 մետր բարձրության վրա: Հյուրերը կկարողանան պտտել աթոռները 180 աստիճանով, ինչպես նաև հետ տանել նստատեղերը և պառկել դրանց վրա»,- ասել է նա:
Ի դեպ, նրա խոսքով sky ճաշարանը Երևանում եռակի էժան կլինի, քան դա արժե այլ երկրներում (մոտ $ 45): -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում