416.92
4.78
387.22
+18
Եղանակը Երևանում
Հայ

«Սասնա ծռեր»-ի դատական նիստը հետաձգվել է. վիճել են ամբաստանյալներն ու ոստիկանները

13:19
28 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի-Արմենիա/. «Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվել է վեճի պատճառով։

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում «Սասնա ծռերի» 14-ի գործով անցկացվող նիստը խոչընդոտվել է դատական կարգադրիչների` փաստաբաններին կրկին խուզարկելու պատճառով։ Ըստ հայկական լրատվամիջոցների հաղորդման, պաշտպանները դեմ են արտահայտվել խուզարկությանը։

Բախում է տեսի ունեցել նաև նիստերի դահլիճում: Հայկական լրատվամիջոցների հաղորդմամբ`«Սասնա Ծռեր» խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Սեդրակ Նազարյանի և նրանց ուղեցկող ոստիկանների միջև վեճ է բռնկվել:

Загружается новость ... "Право"

Ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանին, այնուհետ՝ Արեգ Կյուրեղյանին, Սեդրակ Նազարյանին գրկած հեռացրել են նիստերի դահլիճից։ Ամբաստանյալների հարազատները ապակիներից այս կողմ իրենց բողոքն են հայտնել, ինչից հետո նրանք նույնպես հեռացվել են դահլիճից։

tert.am-ի հաղորդմամբ, միջադեպի վերաբերյալ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն ասել է, որ Սմբատ Բարսեղյանի հետ կապված միջադեպը չի ֆիքսել, սակայն Արեգ Կյուրեղյանի հետ միջադեպը սկսվել է նրանից, որ Արեգ Կյուրեղյանը փորձել է գրությամբ կապվել պաշտպանի հետ, ինչն ուղեկցող գումարտակը խլել է ձեռքից։

«Բացի այդ, ֆիքսենք, որ ամբաստանյալների նկատմամբ բռնություն է կիրառվում, ծեծի ձայներ են գալիս, ամբաստանյալներն այս պահին խոշտանգվում են»,- ասել է նա։

«Հայկական ժամանակ»-ը հայտնում է, որ իրավիճակը լարված է նաև դատարանի բակում, որտեղ հավաքված են «Սասնա ծռերի» համախոհները։ Փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Արա Զաքարյանը ականատես են եղել, թե ինչպես են տասնյակից ավելի «կարմիր բերետավորներ», քաշելով, ըստ փաստաբան Ինեսսա Պետրոսյանի` նաև ծեծելով, բերման ենթարկում քաղաքացիներից մեկին:

Փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Արա Զաքարյանը փորձել են պաշտպանություն իրականացնել և նրա հետ գնալ ոստիկանական բաժին, սակայն «կարմիր բերետավորները» նրանց նույնպես քաշել են և հրելով դեպի մայթ`թույլ չեն տվել ուղեկցել բերման ենթարկվածին:

Աղբյուրի համաձայն `բերման ենթարկված քաղաքացին «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբայրն է:

Արտագնա նիստը պետք է մեկնարկեր ժամը 11:00-ին, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստերի դահլիճ է եկել մեկ ժամ անց և հայտարարել, որ ոչ բոլոր ամբաստանյալներն ու փաստաբաններն են ներկա, այդ իսկ պատճառով նիստը հետաձգվում է: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 12-ին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:50
03 Հունիսի 2023
Խորասուզվելով գինու արբեցնող ալիքների մեջ. Երևանում մեկնարկել են «Գինու օրերը» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում