Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային չվերթով հայրենիք է վերադարձել 225 ՀՀ քաղաքացի (ՖՈՏՈ)
27.05.2020,
22:14
Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային չվերթով հայրենիք է վերադարձել 225 ՀՀ քաղաքացի. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Կայացել է Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթը: Այդ մասին հայտնում է Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսությունը:
Загружается новость ... "Лево"
«Հայտնում ենք, որ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը ս.թ. մայիսի 27-ին ՌԴ ժամանակով ժամը 16.05-ին չարտերային թռիչք իրականացրեց Սանկտ-Պետերբուրգից դեպի Երևան: Հայաստանի Հանրապետություն վերադարձավ 225 քաղաքացի՝ 5-ը մինչև երկու տարեկան երեխա»,- նշվում է հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ 19 քաղաքացու ուղևորատոմսի արժեքը վճարվել է տեղի հայ բարերարների կողմից՝ գլխավոր հյուպատոսության միջնորդությամբ, որոնցից 5-ը զորակոչիկ են, մնացածը՝ անվճարունակ: -0-

