Ռեբրենդինգ. Անելիք Բանկը վերանվանվել է IDBank

30.05.2018, 21:52
Անելիք Բանկն ամբողջական ռեբրենդինգ է իրականացրել` փոխելով բանկի անվանումը:
Ռեբրենդինգ. Անելիք Բանկը վերանվանվել է IDBank
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Անելիք Բանկն ամբողջական ռեբրենդինգ է իրականացրել` փոխելով բանկի անվանումը, տարբերանշանը, ֆիրմային գույները և գրաֆիկական տարրերը։ Հունիսի 4–ից Անելիք բանկը կգործի IDBank անվանումով։ Այդ մասին հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

«Ռեբրենդինգի որոշումն ընդունվել է բանկի նոր բաժնետիրոջ գալուց հետո։ Մենք բազմիցս խոսել են թարմացման և արդիականացման մասին, որը կտարածվի հաճախորդների հետ աշխատանքի ամբողջ սպեկտրի, բանկի ներքին վերափոխման և նրա տեխնոլոգիականության բարձրացման վրա»,– չորեքշաբթի բանկի նոր բրենդի շնորհանդեսի ժամանակ ասաց Անելիք Բանկի բաժնետեր Վարդան Դիլանյանը։

Загружается новость ... "Право"

Նրա խոսքով, ռեբրենդինգի շուրջ մեկուկես տարվա քրտնաջան աշխատանքից հետո բանկը պատրաստ է առաջ շարժվել նոր ռազմավարությամբ։ Բանկի նոր անվանումը կխորհրդանշի աշխատանքի նոր փիլիսոփայություն, տեսլական և արժեքներ։

«Մենք ցանկանում ենք դառնալ տեխնոլոգիական, նորարարական բանկ, որտեղ հաշվի կնստեն հաճախորդների անհատական կարիքների հետ։ Սպասարկման որակի բարձրացմանը զուգընթաց, ինչն անկյունաքար է համարվում, մենք զարգացնում ենք մեր բիզնեսի խորը թվայնացման ծրագիր ինչպես հաճախորդների, այնպես էլ ներքին գործընթացների տեսանկյունից։ Այս տարվա ընթացքում ծրագրվում է հետաքրքիր նորույթների թողարկում շուկայում, որոնք կունենան իրենց հաճախորդը։ Մենք դրա մեջ շատ գիտելիք, ուժ և ներդրում ենք կատարում»,– ընդգծեց նա։
Դիլանյանը նշեց, որ բանկի նոր ոճն ունիվերսալ է և հիմնված է պարզության և հարմարավետության սկզբունքների վրա, այն ժամանակակից է, թեթև և հիշվող։

Բանկի բաժնետերն ավելացրեց, որ IDBank–ը կձգտի իր հաճախորդների համար դառնալ առաջին բանկը որպես լավագույն նորարարական բանկ։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը`«Credit Bank S.A.L.»–ը, ձեռք է բերել Բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով դրա ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թվականին «Credit Bank S.A.L.»–ի բաժնեմասն աճել է մինչև 89.95 տոկոս, իսկ 2013 թվականին «Credit Bank S.A.L.»–ը միավորել է «Անելիք Բանկ»–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD - 59,7% и "CreditBank S.A.L." – 40,3%։ -0-