Փոստով ԱՄՆ-ից զենքի անօրինական ներկրում է կանխվել

31.10.2018, 20:10
ԱՄՆ-ից Հայաստան «Կարգո» բեռնատար համակարգով զենքի ներկրման աննախադեպ փորձ են կանխել:
Փոստով ԱՄՆ-ից զենքի անօրինական ներկրում է կանխվել
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության վարչության աշխատակիցները հուլիսի 25-ին ԱՄՆ-ից Հայաստան «Կարգո» բեռնատար համակարգով զենքի ներկրման աննախադեպ փորձ են կանխել, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց վարչության պետ Վարդան Վարդանյանը:

«Տերմինալում կատարած ստուգումների ընթացքում պարզվել է, որ ԱՄՆ-ից Հայաստանի երկու քաղաքացիների անունով ստացված ծանրոցներում հայտնաբերվել է «Witness» մեկ ատրճանակ, «SIG Sauer» մեկ ատրճանակ, «ATI Rochester» տեսակի մեկ ինքնաձիգ, ինչպես նաև փամփուշտներով երկու տուփ»,- ասաց նա, նշելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Загружается новость ... "Право"

Վարդանյանի խոսքով, մաքսանենգության հայտնաբերման բարդությունն այն էր, որ զենքը ծածկված էր հատուկ նյութով, որը թույլ չէր տալիս լուսանցում կատարել:

«Պարզապես որոշ կասկածներ ծագեցին, և մենք ստիպված եղանք բացել ծանրոցները, որտեղ և հայտնաբերեցինք մաքսանենգությունը»,- ասաց նա: -0-