Փոփոխությունները հնարավորություններ են բերում. Հայաստանում ԱՄՆ դեսպան

01.02.2017, 20:32
Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր նախագահ ունի, իսկ դա նշանակում է, որ փոփոխությունների ու անցման ժամանակաշրջան է:
 Փոփոխությունները հնարավորություններ են բերում. Հայաստանում ԱՄՆ դեսպան
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր նախագահ ունի, իսկ դա նշանակում է, որ փոփոխությունների ու անցման ժամանակաշրջան է, չորեքշաբթի ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը տարեկան հաշվետվության ընթացքում։

«Սակայն փոփոխության հետ մեկտեղ գալիս են նաև հնարավորություններ: Կարող եմ փաստել, որ ամեն անգամ, երբ նոր վարչակազմ է ձևավորվում, նոր թիմը միշտ շատ հարցեր է ունենում»,– նշել է Միլզը։

Նրա խոսքով, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, աշխատելով պետքարտուղարության մեր վաշինգտոնյան գործընկերների հետ, պետք է ապահովի տեղեկություններ նոր վարչակազմին, որպեսզի նրանք կարողանան լիարժեք պատկերացնել հայ-ամերիկյան հարաբերությունների ուղեգծերն ու նրբությունները, «մեր շահերի կարևորությունը Հարավային Կովկասում և մեր բարեկամությունն իր ողջ խորությամբ»։

Նա հիշեցրել է, որ փետրվարի 3–ին լրանում է Հայաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության բացման 25–ամյակը։ -0-