ՊՆ–ն հերքում է Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրքի գրավվման մասին լուրերը
28.07.2025,
12:54
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրքի գրավվման մասին լուրերը
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրքի գրավվման մասին լուրերը։
«Ի պատասխան ԶԼՄ հարցումների, մամուլում և սոցցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել», չեն համապատասխանում իրականությանը: Հորդորում ենք զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց, հատկապես որ պաշտպանության նախարարությունը լրագրողական առաջին իսկ հարցմանն ի պատասխան հերքել է այդ տեղեկությունը», – նշել է Թորոսյանը։

