ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանին փոխանցվել է Ժիրայր Սեֆիլյանի` հացադուլը դադարեցնելու մասին կոչը,
Tert.am-ին է ասել Մանուկյանի դատապաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
«Պավել Մանուկյանը շատ հուզված է, սակայն դեռ հացադուլը չի դադարեցրել»,-ասել է Ինեսսա Պետրոսյանը:
Պավել Մանուկյանը հուլիսի 27-ի փոխհրաձգության հետևանքով վիրավորվել էր և տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ և հիվանդանոց տեղափոխվելուն պես հացադուլ էր հայտարարել, որը մինչ օրս չի դադարեցրել:
Այսօր ավելի վաղ «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ
Ժիրայր Սեֆիլյանը կալանավայրից նամակ էր ուղղելՊավլիկ Մանուկյանին` հացադուլը դադարեցնելու խնդրանքով։