430.21
4.37
402.59
+3
Եղանակը Երևանում
Հայ

Պատմության անմոռանալի էջ. Սողոմոն Թեհլիրյանն 97 տարի առաջ գնդակահարել է Թալեաթ փաշային

16:43
15 Մարտի 2018
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի Արմենիա/. Հինգշաբթի հայ ժողովրդի պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկի 97 տարին է։ 1921 թվականի մարտի 15–ին հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինի Շառլոթենբուրգ Հարդենբերգ շթրասեում գնդակահարեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին` Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշային։

Թեհլիրյանը ծնվել է 1897 թվականի ապրիլի 2–ին Երզնկայի գավառի Բագառիճ գյուղում։ 1915 թվականին Թեհլիրյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։ Նրա ողջ ընտանիքը ոչնչացվել է, իսկ վիրավոր Թեհլիրյանին հաջողվել է ողջ մնալ միայն այն պատճառով, որ թուրքերը նրան մահացած են կարծել։

Դրանից հետո նա գրվել է ռուսական գործող բանակ, մարտնչել Անդրանիկի գնդում։ 1918 թվականին վիրավորվել է, որոշ ժամանակ գտնվել է Թիֆլիսում, այնուհետև` Հյուսիսային Կովկասում։

1919 թվականին Թեհլիրյանը մեկնել է Ստամբուլ, որտեղ ոչնչացրել է հայ դավաճան Հարություն Մկրտչյանին` Թալահաթ Փաշայի գաղտնի գործակալին, ով հայտնի կարգալույծ քահանա Համազասպի հետ կազմել է աքսորված և հետագայում դաժանաբար սպանված հայ պատգամավորներին և բոլոր նրանց, ովքեր դեմ էին երիտթուրքերի քաղաքականությանը և կարող էին որևէ կերպ դիմակայություն դրսևորել։

Согомон Тейлерян

«Նեմեզիս» օպերացիայի շրջանակում Թեհլիրյանին հանձնարարվել էր իրականացնել Թալահաթի նկատմամբ կայացրած վճիռը։ Նա հետևում էր դահճին մի քանի երկրներում և վերջապես սպանեց նրան 1921 թվականի մարտի 15–ին Բեռլինում։

Սպանությունից հետո Թեհլերյանին կալանավորեցին Գերմանիայում։ 1921 թվականի հունիսին Բեռլինում նրա նկատմամբ դատը վերածվեց ըստ էության Ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ դատի։ Դատավարության ընթացքում լսվեցին Ցեղասպանության մասին մանրամասներ պատմած վկաները։

Այդ մանրամասները ցնցել էին գերմանական հասարակությանը, որը սկսեց պահանջել Թեհլիրյանի արդարացումը։

Թեհլիրյանին պատշպանում էին երեք փաստաբաններ, որոնց թվում` Քյոլնի համալսարանի դոկտոր, իրավունքի պրոֆեսոր Կուրտ Նիմայերը։ Դատարանը համարեց, որ Թեհլիրյանի արարքը կատարվել է աֆեկտի վիճակում, և ազատեց նրան։

Загружается новость ... "Право"

Թեհլիրյանի նկատմամբ դատը մեծ ազդեցություն ունեցավ նաև լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինի վրա, ով ավելի ուշ առաջարկեց «ցեղասպանություն» տերմինը և 1915 թվականի հայերի ոչնչացումը համարում էր ցեղասպանության հիմնական օրինակ։

Դատից հետո Թեհլերյանը մոտ երեսուն տարի ապրեց Սերբիայում։ Ամուսնացավ Անահիտ Թաթիկյանի հետ, դարձավ երկու երեխայի հայր։ 50–ականներին Թելերյանի ընտանիքն արտագաղթեց ԱՄՆ։ Սողոմոն Թեհլիրյանը մահացավ 1960 թվականին Սան Ֆրանցիսկոյում և թաղվեց Ֆրեզնոյում։

1919-1920 թվականներին Ստամբուլում կայացած դատավարությունը երիտթուրքերի առաջնորդների նկատմամբ նրանց մեղավոր ճանաչեց Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու և Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի և հույների եղեռնի կազմակերպման մեջ, և դատապարտեց գլխավոր հանցագործներին մահապատժի` նրանց բացակայությամբ։

Հասկանալով, որ հայերի զանգվածային սպանությունների մեղավորները մնալու են անպատիժ, 1919 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած «Դաշնակցության» 9–րդ համագումարում Շահան Նատալու նախաձեռնությամբ որոշում կայացվեց դրանց ոչնչացման օպերացիայի անցկացման մասին, որը վրեժխնդրության հույն աստվածուհի Նեմեզիդայի անունով կոչվեց «Նեմեզիս»։

Օպերացիայի ընթացքում նախորդ դարի 20–ական թվականներին ոչնչացվեցին Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթը, երիտթուրքերի առաջին կաբինետի նախկին ղեկավար Սաիդ Խալիմը, Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմին, «Թեշքիլաթիի Մախսուսե» (Հատուկ կազմակերպություն) կազմակերպության ստեղծող Բեհաեդդին Շաքիր բեյը, Օսմանյան կայսրության ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալը։

Բացի այդ, Թուրքիայի նախկին ռազմական նախարար Էնվերը, ով 20–ականների սկզբում գլխավորել էր Թուրքիայի հակախորհրդային շարժումը, սպանվեց Կարմի բանակի հայ հրամանատար Յակով Մելքումովի կողմից։

Բացի երիտթուրքերից, հայ ժողովրդական վրիժառուները ոչնչացրել են Ադրբեջանի մուսավաթական կառավարության մի քանի գործիչների, ովքեր մասնակցել էին 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում հայերի ջարդերի կազմակերպմանը։

1920 թվականի հունիսի 19–ին Արամ Երկանյանը Թիֆլիսում սպանեց Ադրբեջանի նախկին վարչապետ Խոյի Ֆաթալի խանին, իսկ 1921 թվականի հուլիսի 19–ին` Միսաք Թորլակյանը Կոստանդնուպոլսում ոչնչացրեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար, Ջիվանշիրի Բեհբուդ խանին` Շուշիում հայերի ջարդերի կազմակերպչին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:59
10 Նոյեմբերի 2023
Ադրբեջանում քարոզվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է. Փաշինյան
Ադրբեջանում քարոզվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է, հայտարարել է Փաշինյանը
19:37
10 Նոյեմբերի 2023
Ընդլայնվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնություն ստացող շահառուների շրջանակը
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնություն ստացող շահառուների շրջանակն ընդլայնվել է
13:15
10 Նոյեմբերի 2023
Հայաստանի բնակիչների ավելի քան 50%–ը դժգոհ է վարչապետի, կառավարության, խորհրդարանի և նախագահի աշխատանքից․ հարցում
Նիկոլ Փաշինյանի աշխատանքից դժգոհ է հարցվածների 52,6%-ը, գոհ է 34,2%-ը, դժվարացել է պատասխանել 13,2%-ը
09:41
10 Նոյեմբերի 2023
Փաշինյանը Փարիզում հանդիպել է Մակրոնին․ ի՞նչ են քննարկել
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը
21:15
09 Նոյեմբերի 2023
Մինչև հունվարի 1-ը Երևանում բոլոր գովազդները պետք է համապատասխանեցվեն ավագանու սահմանած չափորոշիչներին (ՎԻԴԵՈ)
Մինչև հունվարի 1-ը Երևանում բոլոր գովազդները պետք է համապատասխանեցվեն ավագանու սահմանած չափորոշիչներին. ՎԻԴԵՈ
19:37
09 Նոյեմբերի 2023
Երևանի խաչմերուկներից մեկում տեսանկարահանող սարքեր են գործարկվելու
ՃՈ–ից հայտնում են, որ Երևանի խաչմերուկներից մեկում տեսանկարահանող սարքեր են գործարկվելու
18:01
09 Նոյեմբերի 2023
Հրանտ Թոխատյանը մեկնել է ԱՄՆ՝ բուժման
Սիրված դերասան Հրանտ Թոխատյանը մեկնել է ԱՄՆ՝ բուժման
15:03
09 Նոյեմբերի 2023
Ինչպես են բերման ենթարկում Տ․ Խաչատրյանին․ ԶԼՄ–ները հայտնում են, որ նա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է (ՎԻԴԵՈ)
Ինչպես են բերման ենթարկում Տ․ Խաչատրյանին․ ԶԼՄ–ները հայտնում են, որ նա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է․ ՎԻԴԵՈ
14:38
09 Նոյեմբերի 2023
Հայ-ամերիկյան համագործակցությունը շարունակվում է՝ ըստ պլանների՝ բարձր հիմքերի վրա․ ԳՇ պետ
Հայ-ամերիկյան համագործակցությունը շարունակվում է՝ ըստ պլանների՝ բարձր հիմքերի վրա, հայտարարել է ՀՀ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը
14:14
09 Նոյեմբերի 2023
Fastex-ի կողմից ftNFT Phygital Space և առաջին ftNFT հարթակը Հայաստանում
Դեկտեմբերի 12-15 Երևանում կբացվի արդեն իսկ աշխարհում թվով 3-րդ ftNFT Phygital սրահը: Առաջին երկուսը գործում են Արաբական Միացյալ Էմիրություններում
13:22
09 Նոյեմբերի 2023
Բրազիլիայից Հայաստան արգելվել է ներմուծել շուրջ 50 հազ․ կգ թռչնամիս
Բրազիլիայից Հայաստան արգելվել է ներմուծել շուրջ 50 հազ․ կգ թռչնամիս
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից