429.51
4.27
395.68
0
Եղանակը Երևանում
Հայ

Նոր հնարավորություններ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով

19:06
09 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, Բանկի քարտապաններին առաջարկում է օգտվել մի շարք առավելություններից, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Gold, Visa Platinum, Visa Signature и Visa Infinite պրեմիում դասի քարտապանները կարող են օգտվել gg տաքսի ծառայությունից և երթևեկության դիմաց քարտով անկանխիկ վճարելիս՝ ստանալ մինչև 400 ՀՀ դրամ զեղչ Երևան քաղաքում և մինչև 250 ՀՀ դրամ զեղչ Գյումրի, Վանաձոր և Դիլիջան քաղաքներում յուրաքանչյուր ուղևորության դիմաց:

Զեղչը տրամադրվում է հաճախորդին հավելվածում պրոմո ծածկագրի տեսքով՝ ուղևորության դիմաց ՎՏԲ-Հայաստան Բանկի պրեմիում քարտով վճարում կատարելիս: Ակցիան գործում է մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը:

Բացի այդ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը կարող են օգտվել նաև Menu.am առաքման ծառայությունից՝ առաքման համար վճարված գումարի ետ վերադարձի հնարավորությամբ:

«Պատվերի դիմաց վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտով՝ հաճախորդը կստանա առաքման գումարի ամբողջական ետ վերադարձ 24 ժամվա ընթացքում Menu.am հավելվածի իր հաշվին՝ բոնուսների տեսքով, որոնք հաճախորդը կկարողանա օգտագործել հաջորդող պատվերների ընթացքում։ Բոնուս ստանալու համար պատվերի դաշտում անհրաժեշտ է նշել #VisaMenu պրոմո ծածկագիրը: Յուրաքանչյուր ամսվա արդյունքում առավելագույն թվով պատվերներ կատարած հաճախորդները կպարգևատրվեն բոնուսներով` 100 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով և կկարողանան օգտագործել այդ գումարը հավելվածի շրջանակներում»,- նշվում է բանկի հաղորդագրության մեջ:

Իսկ շոփինգի բոլոր սիրահարներին առաջարկում ենք իրականացնել իրենց «Ձմեռային շոփինգը» դարձյալ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով: Հայաստանի տարածքից www.aliexpress.com կայքից կամ AliExpress հավելվածով կատարած 2 ԱՄՆ դոլարից սկսած պատվերի դիմաց ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտով վճարելու դեպքում՝ հաճախորդը կստանա զեղչ 1 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով: Յուրաքանչյուր քարտը մասնակցում է «Ձմեռային շոփինգ» ակցիային մեկ անգամ: Զեղչը չի տարածվում VISA Business քարտատեսակի վրա: Ակցիան գործում է մինչև 2021թ․ հունվարի 31-ը:

Դարձի՛ր ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապան առանց մասնաճյուղ այցելելու՝ պարզապես անցնելով հետևյալ հղմամբ:

Մանրամասն տեղեկություններ՝

  • gg տաքսի ծառայության հատուկ առաջարկի և զեղչերի վերաբերյալ կարելի է ստանալ campaign.team.gg/visa կայքից,

  • Menu.am ակցիայի մասով կարելի է գտնել այս հղմամբ,

  • «Ձմեռային շոփինգ» ակցիայի պայմանների վերաբերյալ կարելի է ստանալ հղմամբ կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:32
26 Մարտի 2024
Երևանում սպասվում է քամու ուժգնացում և տեղումներ․ առաջիկա օրերի կանխատեսումը
Արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ
12:05
26 Մարտի 2024
Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ
Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ
16:15
25 Մարտի 2024
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց՝ քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք. գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան
Քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց
14:53
25 Մարտի 2024
Մենք հող հանձնող չենք, ոչ մեկ հող չի հանձնում․ ԳՇ պետը՝ Տավուշի 4 գյուղերի մասին (ՎԻԴԵՈ)
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է Տավուշի 4 գյուղերի հանձնման հարցին. ՎԻԴԵՈ
12:29
25 Մարտի 2024
ARARAT հայկական կոնյակը՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքի գլխավոր գործընկեր (ՖՈՏՈ)
«Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության արդյուքում ARARAT կոնյակը ստանձնեց Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների գլխավոր գործընկերոջ դերը․ ՖՈՏՈ
11:19
25 Մարտի 2024
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
10:44
25 Մարտի 2024
Հայաստանին ցուրտ ճակատ է ներթափանցում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
Սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում  տեղումները կլինեն ինտենսիվ,
21:32
24 Մարտի 2024
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
18:44
24 Մարտի 2024
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Հիսուսի Հաղթական մուտքը Երուսաղեմ
/. Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:
23:20
22 Մարտի 2024
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել (ՎԻԴԵՈ)
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել․ ՎԻԴԵՈ
21:15
22 Մարտի 2024
ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլ․ ծառայությունների միասնական համակարգ․ վերջինի միջոցով կարելի է ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ