Նոր հարկատեսակ Էջմիածնում. վճարիր, հետո միայն մեռիր

12.01.2018, 11:52
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հարկահավաքի նոր մեթոդ է մտածել։
Նոր հարկատեսակ Էջմիածնում. վճարիր, հետո միայն մեռիր
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի որդին, քաղաքապետարանի բյուջեն համալրելու և հարկահավաքի նոր մեթոդ է մտածել, գրում է «Ժամանակ» թերթը։

Թերթի հաղորդմամբ, երբ քաղաքում որևէ մարդ է մահանում, և հանգուցյալի հարազատները գնում են քաղաքապետարանի համապատասխան բաժին գերեզմանատեղ ստանալու համար, նրանցից պահանջում են, որ վճարվեն քաղաքապետարանի առաջ ունեցած հանգուցյալի հարկային պարտավորությունները՝ հողի հարկը և գույքահարկը:

Загружается новость ... "Право"

Հարազատների հարցին, թե ինչպես վճարի մահացած մարդը, պատասխանում են. «Մեռած է, բայց թաղած չի, այ երբ բոլոր հարկերը վճարի, այն ժամանակ էլ կթաղվի»:

Իսկ թաղման գործի կազմակերպմամբ զբաղված է Մանվել Գրիգորյանի կրտսեր որդին, քանի որ նրան է պատկանում քաղաքային դիահերձարանը, թաղման բյուրոն իր բոլոր ծառայություններով՝ սկսած դագաղից մինչև սգո սրահ։ -0-