Նախօրեի տեղումները հունիսի միջին ամսական տեղումների քանակի շուրջ 50%–ն են

13.06.2017, 15:26
Նախօրեին երեկոյան մայրաքաղաքում 1 ժամում տեղացել է 13-14 մմ անձրև:
Նախօրեի տեղումները հունիսի միջին ամսական տեղումների քանակի շուրջ 50%–ն են
ԵՐԵԱՎՆ, 13 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան մայրաքաղաքում 1 ժամում տեղացել է 13-14 մմ անձրև, որը կազմում է Երևանում հունիս ամսվա տեղումների բազմամյա միջին ամսական քանակի շուրջ 50 տոկոսը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր հերթին նշել է, որ կարկուտով ուղեկցվող անձրևի այդ քանակի մեծ մասը թափվել է 10-15 րոպեում, ինչն առաջացրել է անձրևաջրերի կուտակումներ և որոշակի անհարմարություններ է ստեղծել մայրաքաղաքի փողոցներում:

Загружается новость ... "Лево"

Խորհրդակցությանը ներկա «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչն էլ տեղեկացրել է, որ առատ տեղումների հետևանքով գրանցված անձրևաջրերի հոսքը որոշ տեղերում հանգեցրել է անձրևատար համակարգի թողունակության գերբեռնվածության, բացի այդ, կարկուտի հետևանքով կոտրված ճյուղերը և տերևները խցանել են անձրևատարների պաշտպանիչ ցանցերը, ինչն իր հերթին որոշ փողոցներում հանգեցրել է անձրևաջրերի կուտակումների:

Ստեղծված իրավիճակն արագ կարգավորելու նպատակով ընկերության մասնագետներն օպերատիվ աշխատանքներ են իրականացրել անձրևատար ցանցերի մաքրման ուղղությամբ, իսկ տեղումների դադարից հետո Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կոմունալ ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև ԱԻՆ համապատասխան ծառայությունների աջակցությամբ շարունակել են աշխատանքները՝ արդյունքում ապահովելով գետնանցումների, թունելային հանգույցների, ինչպես նաև գրասենյակային և բնակելի տների նկուղային հարկերի կուտակված ջրի հեռացումը:

Загружается новость ... "Право"

«Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, «Սանիթեք» ընկերությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է կազմակերպել և սեղմ ժամկետում իրականացնել բոլոր փողոցների և բակային տարածքների մաքրման աշխատանքները, իսկ «Վեոլիա ջուր» ընկերությանն էլ հանձնարարվել է կարճ ժամանակում ապահովել անձրևատար համակարգի մաքրումն ու կարգաբերումը»,– նշվում է հաղորդման մեջ։