Նախատեսվում է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ

27.04.2020, 13:38
Նախատեսվում է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ
Նախատեսվում է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 4-ին նախատեսվում է Բեյրութ-Երևան-Բեյրութ չարտերային չվերթը: Այս մասին նշվում է Լիբանանում ՀՀ դեսպանության Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

«Հայտնում ենք, որ ս.թ. մայիսի 4-ին Middle East Airlines ավիաընկերության կողմից իրականացվելու է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ»,- նշվում է հայտարարության մեջ:

Մասնավորապես, դեսպանությունից նշում են, որ հաշվի առնելով նոր տիպի կորոնովարիսուսի տարածման դեմ Լիբանանի կառավարության ներդրված սահմանափակումները՝ Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է գրանցվեն Լիբանանում ՀՀ դեսպանությունում մինչև ս.թ. ապրիլի 29-ը՝ անհրաժեշտ պաշտոնական արտոնությունները հնարավորինս արագ փոխհամաձայնեցնելու համար, միայն որից հետո հնարավոր կլինի ավիատոմսեր ձեռք բերել Middle East Airlines ընկերության գրասենյակներից:

«Դեսպանությունում գրանցվելու համար խնդրում ենք անձնագրային տվյալներն ուղարկել [email protected] էլ. փոստին կամ դեսպանության թեժ գծին՝ + 961 3 157 305 հեռախոսահամարի whatsapp հավելվածով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հայաստան ժամանելուն պես քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում: 

«Լրացուցիչ պարզաբանումների համար կարելի է կապվել ՀՀ դեսպանություն՝ + 961 3 157 305 թեժ գծի հեռախոսահամարով»,- հայտնում են դեսպանությունից:


Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։

Ապրիլի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1808 դեպք: Կորոնավիրուսից առողջացումների ընդհանուր թիվը հասել է 848-ի, փաստացի բուժվում է 931 մարդ: Մահացել է, ցավոք, 29 մարդ: -0-