Մինչև 18 տարեկան պացիենտներին ԱՆ–ն տրամադրում է արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ
30.04.2025,
11:43
Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում մինչև 18 տարեկան պացիենտներին Առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ», հաղորդում է Առողջապահության նախարարությունը։
Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն:
Ծրագրի շրջանակում թեստ-երիզների ավելացումը միտված է շաքարային դիաբետի ընթացքի վերահսկման բարելավմանը, ինչը կնպաստի սուր և քրոնիկ վիճակների նվազմանը: