Մի ամբողջ ընտանիքի սպանության համար Հայաստանում դատապարտված Պերմյակովը պատիժը կկրի ՌԴ-ում

04.05.2017, 21:55
Հայաստանում դատապարտված զինծառայող Վալերի Պերմյակովն իր պատիժը Ռուսաստանում է կրելու:
Մի ամբողջ ընտանիքի սպանության համար Հայաստանում դատապարտված Պերմյակովը պատիժը կկրի ՌԴ-ում
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Գյումրիում 7 մարդուց բաղկացած ընտանիքի սպանության համար Հայաստանում դատապարտված զինծառայող Վալերի Պերմյակովն իր պատիժը Ռուսաստանում է կրելու, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայաբերելով Հյուսիս- Կովկասյան շրջանային ռազմական դատարանի ներկայացուցչին, որը մայիսի 4-ին ճանաչել է Հայաստանի դատարանի դատավճիռը։

Տեսականորեն Պերմյակովը կարող է ուղարկվել ՌԴ. փաստաբան>>

«Իհարկե նա պատիժը Ռուսաստանում կկրի»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը, բայց չի հստակեցրել, թե Ռուսաստանի որ շրջանի մասին է խոսքը:

Հայաստանը կարող է, բայց պարտավոր չէ Պերմյակովին հանձնել Ռուսաստանին. փաստաբան>>

2015 թվականին Գյումրիում Պերմյակովը սպանել է յոթ մարդուց բաղկացած ընտանիքի: 2016 թվականի օգոստոսի 23–ին Հայաստանի դատարանը դատապարտել է Վ.Պերմյակովին ցմահ ազատազրկման Գյումրիում 2015 թվականի հունվարի 12–ին Ավետիսյան ընտանիքին սպանելու համար։ -0-