Լևոն Երանոսյանին հրավիրել են ՀՔԾ. թերթ

01.09.2016, 12:26
Օգոստոսի 20–ին մեկամսյա արձակուրդից հետ է կանչվել ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը:
Լևոն Երանոսյանին հրավիրել են ՀՔԾ. թերթ
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 20–ին մեկամսյա արձակուրդից հետ է կանչվել ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը, գրում է «Ժողովուրդ» թերթը։

Երանոսյանն արձակուրդ էր մեկնել օգոստոսի 8-ից։

Թերթի թղթակիցն օրեր առաջ նկատել է փոխոստիկանապետին ՀՀ հատուկ քննչական ծառայության շենք մտնելիս: Պարբերականը հիշեցնում է, որ ՀՔԾ-ն է քննում Սարի թաղի դեպքերի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերը:

Թե ինչու է Լևոն Երանոսյանը հրավիրվել ՀՔԾ, առայժմ պարզ չէ, գրում է թերթը, հիշեցնելով, որ Սարի թաղում ցուցարարների ու լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառելու գործում առանցքային գործող անձանցից մեկը հենց Լեւոն Երանոսյանի եղբայրն էր՝ Լեռնիկ Երանոսյանը, ում օգոստոսի 5-ին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ազատեց աշխատանքից: -0-