Լևոն Տեր–Պետրոսյանը կհարցաքննվի մարտի 1–ի գործով. ՀՔԾ պետ
11.09.2018,
20:12
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը կհարցաքննվի 2008 թվականի իրադարձությունների գործով։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը կհարցաքննվի 2008 թվականի իրադարձությունների գործով։ Այդ մասին երեքշաբթի հայտնեց Հայաստանի հատուկ քննչական կոմիտեի պետ Սասուն Խաչատրյանը։
Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։
«Առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը կկանչվի հարցաքննության 2008 թվականի մարտի 1–ի գործով այն ժամանակ և այն կարգավիճակով, որը պետք կհամարի քննիչը»,– ասաց Խաչատրյանը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ մարտի 1–ի գործով հարցաքննության կկանչվի նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։
Խաչատրյանը միաժամանակ ընդգծեց, որ հարցաքննության կանչը և ինքը` հարցաքննությունը, չպետք է ինքնանպատակ լինեն, այդ իսկ պատճառով չարժե շտապել, «և ամեն ինչին պետք է խելամիտ մոտենալ»։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 28–ին որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1–ի գործի շրջանակում։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Որպես մեղադրյալ ներգրավվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ում նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում։ -0-