Կաթը՝ քաղցկեղի դեմ. նոր հետազոտությունները հաստատում են բնական կաթնամթերքի օգտակար հատկանիշները
ԵՐԵՎԱՆ,8 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/.Երեմյան կաթնամթերքը ներկայացնում է կաթի օգտակարության վերաբերյալ վերջին հետազոտությունները և հիշեցնում` անարատ ու բնական կաթը կարևոր է յուրաքանչյուրի առողջության համար։
Օրական մեկ բաժակ կաթը նվազեցնում է աղիների քաղցկեղի առաջացման ռիսկը: Այս մասին են փաստում Օքսֆորդի համալսարանի գիտնականների վերջին ուսումնասիրությունները։ Սննդակարգի և հիվանդությունների վերաբերյալ այս լայնածավալ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օրական լրացուցիչ քանակով կալցիումը 17%-ով նվազեցնում է քաղցկեղի ռիսկը։
«Այս համապարփակ ուսումնասիրությունը հիմնավոր ապացույցներ է տրամադրում առ այն, որ կաթնամթերքը կարող է օգնել կանխել հաստ աղիքի քաղցկեղը»,- նշել է ուսումնասիրության հեղինակ և Օքսֆորդի համալսարանի ավագ սննդաբան-համաճարակաբան, դոկտոր Քերեն Պապիերը։

Աղիքի քաղցկեղը աշխարհում երրորդ ամենատարածված քաղցկեղն է՝ տարեկան հայտնաբերվելով մոտ 2 միլիոն մարդու մոտ և դառնալով մեկ միլիոն մահվան պատճառ։ Կանխատեսումների համաձայն՝ նոր ախտորոշումների թիվը 2040 թվականին կհասնի 3.2 միլիոնի, իսկ մահացությունների թիվը՝ 1.6 միլիոնի։ Հատկանշական է նաև, որ աղիքի քաղցկեղը կտրուկ աճում է երիտասարդների շրջանում ամբողջ աշխարհում։ 1990-ականների սկզբից մինչ 2018 թվականը Մեծ Բրիտանիայում 25-49 տարեկան մեծահասակների թիվը, որոնց մոտ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել, աճել է 22%-ով։
Թեև ցուցանիշները խիստ մտահոգիչ են, աղիքի քաղցկեղի դեպքերի կեսից ավելին կանխարգելելի է սննդակարգի և կենսակերպի փոփոխությունների շնորհիվ: Առողջ քաշի պահպանումը, ավելի շատ մանրաթելերի օգտագործումը, ալկոհոլի օգտագործման նվազեցումը, ֆիզիկական ակտիվությունը և չծխելը նպաստում են քաղցկեղի կանխմանը:
Վերջին ուսումնասիրության համար Պապիերը և նրա գործընկերները օգտագործել են ավելի քան 540,000 կանանց սննդակարգի գրեթե 17 տարվա վաղեմության տվյալներ՝ պարզելու, թե ինչպես է 97 անուն սննդամթերք և ըմպելիք ազդում աղիքի քաղցկեղի ռիսկայնության բարձրացման վրա:
Ուսումնասիրությունը համոզիչ ապացույցներ է առաջ բերել, ըստ որոնց՝ կալցիումը կարող է պաշտպանել աղիների քաղցկեղից: Cancer Research UK-ի ներկայացուցիչ Սոֆիա Լոուսը, որը ֆինանսավորել է հետազոտությունը, ընդգծել է. «Աղիքի քաղցկեղը Մեծ Բրիտանիայում մարդկանց մոտ հայտնաբերվող ամենատարածված քաղցկեղներից մեկն է, այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ մենք իմանանք, թե ինչպես կանխել այն»:
«Առողջ, հավասարակշռված սննդակարգի պահպանումը աղիների քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու լավագույն միջոցներից մեկն է: Կաթնամթերքը, ինչպիսին է կաթը, լինելով սննդակարգի կայուն մաս, նվազեցնում է աղիների քաղցկեղի առաջացման ռիսկը»,- նշում են հետազոտության հեղինակները։

Երեմյան կաթնամթերքը, զարգացնելով Հայաստանում կաթ խմելու մշակույթը, կարևորում է սպառողների տեղեկացվածությունն ու առողջ ընտրությունը և առաջարկում անարատ, բնական, սեփական ֆերմայից ստացվող կաթ։ Կաթնամթերք ընտրելիս վստահ եղեք, որ ընտրում եք Սերմից՝ սեղան հայեցակարգով, փակ շղթայով արտադրվող Ա կարգի կաթ, այդ կաթից ստացվող բարձրակարգ ապրանքատեսակներ։
Հիշեցնենք, որ Երեմյան կաթնամթերքը միակն է Հայաստանում մանկական կաթի վկայականով և FSSC 22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկատով։

