Քանյե Ուեսթի Yeezy բրենդի սպորտային կոշիկների նոր դիզայնը ցնցել է համացանցի օգտատերերին (ՖՈՏՈ)

12.08.2020, 19:55
Քանյե Ուեսթի Yeezy բրենդի սպորտային կոշիկների նոր դիզայնը ցնցել է համացանցի օգտատերերին. ՖՈՏՈ
Քանյե Ուեսթի Yeezy բրենդի սպորտային կոշիկների նոր դիզայնը ցնցել է համացանցի օգտատերերին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայտնի ռեփեր, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը Twitter-ում կիսվել է իր ստեղծած Yeezy բրենդի նոր սպորտային կոշիկների նախատիպով:

Նոր մոդելը ներկայացնում է բավականաչափ մեծ երեքգույնանի սպորտային կոշիկներ:

Սակայն ռեփերի բրենդային կոշիկները ոչ միանշանակ արձագանք են առաջացրել համացանցի օգտատերերի շրջանում:

«Սա ի՞նչ ցուցադրանմուշ է: Հարգիր մեզ, եղբայր, լա՞վ», «Այս տգեղությունը հիշեցնում է «Մաքդոնալդսի» դինոզավրին, որին ինձ համար գնել էին, երբ փոքր երեխա էի», «Քանյե՛, կանգ առ»:

 - рис.1


Ավելի վաղ Քանյե Ուեսթը ներկայացրել է սպորտային կոշիկների «Արարատ» մոդելը: -0-