ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Կարճատև անձրևներ և ամպրոպներ են սպասվում ապրիլի 15-16–ի գիշերը և օրվա երկրորդ կեսին Հայաստանի մարզերի մեծամասնությունում և Երևանում, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
Անձրևներ կտեղան ապրիլի 17–ին միայն Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում։
Իսկ ապրիլի 18-19–ին Հայաստանի և Արցախի ողջ տարածքում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավ–արևելյան` 2-7 մետր վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մետր վայրկյան։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում առաջիկա հինգ օրերին ցերեկային ժամերին կտաքանա մինչև 20-23 աստիճան տաքություն։-0-
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ