ՀՐԱՏԱՊ. Հայաստանի նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը
12:10
09 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։
Երկրի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, այդ որոշումն ընդունվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած հրաժարականի դիմումի հիման վրա։
Նախագահի հրամանագրով, կառավարության բոլոր անդամները կշարունակեն կատարել իրենց պարտավորությունները մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը։
Նախօրեին նախագահի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցությունը Խորհրդի և Գործադիր մարմնի նիստում հաստատեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ -0-
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա