Հնգյակ ունեցած կնոջ հղիությունը բնական է եղել. մանրամասներ

03.05.2017, 16:01
Երևանում այսօր առավոտյան լույս աշխարհ է եկել հնգյակ։
Հնգյակ ունեցած կնոջ հղիությունը բնական է եղել. մանրամասներ
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում այսօր առավոտյան լույս աշխարհ է եկել հնգյակ։ Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում։

Այս պահին նորածինները տեղաբաշխվել են տարբեր հիվանդանոցներով։

Загружается новость ... "Право"

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը պարզաբանեց «Էրեբունի» ԲԿ–ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը, նորածիններին տարբեր հիվանդանոցներ տեղափոխելու որոշումը պայմանավորված է պատշաճ խնամք ապահովելու և բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։

«Այս պահին մայրիկի հետ նույն հիվանդանոցում նորածիններից միայն մեկն է, բայց բոլոր նորածինների վիճակը գնահատվում է կայուն։ Մայրիկն իրեն նույնպես գերազանց է զգում»,– ասաց Հունանյանը։

Երևանում ծնված հնգյակի ընտանիքին կտրամադրվի 7.5 մլն դրամ>>

Նա նշեց, որ դա բնական հղիություն էր, որն ավարտվել է կեսարյան հատմամբ։ Երեխաներից ամենախոշորը` տղան, ծնվել է 880 գրամ քաշով։ -0-