Երևանում ծնված հնգյակի ընտանիքին կտրամադրվի 7.5 մլն դրամ

03.05.2017, 14:13
Այսօր Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնված հնգյակի ընտանիքին կտրամադրվի 7,5 մլն դրամ:
Երևանում ծնված հնգյակի ընտանիքին կտրամադրվի 7.5 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնված հնգյակի ընտանիքին կտրամադրվի 7,5 մլն դրամ:

Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության խոսնակ Անուշ Դանիելյանը:

Նա նշել է, որ մեծամորցի նորածիններից յուրաքանչյուրի համար ծննդյան կապակցությամբ կտրամադրվի 1,5 մլն դրամ:

Загружается новость ... "Лево"

«Այսինքն՝ ընտանիքը կստանա 7.5 մլն դրամ, որից 2,5 մլն դրամն ուղղակիորն կտրամադրվի ծնողներին, իսկ մնացած 5 մլնը կփոխանցվի յուրաքանչյուր երեխայի անվամբ բացված ընտանեկան դրամագլխի հաշվին, յուրաքանչյուրին՝ 1 մլն դրամ», - գրել է խոսնակը:

«Էրեբունի» ԲԿ–ում այսօր առավոտյան ժամը 04։00-ին լույս աշխարհ է եկել հնգյակ. 4 աղջիկ, 1 տղա։

Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում

«Սկզբում գիտեինք, որ եռյակ է ծնվելու, հետո պարզվեց, որ հնգյակ է։ Մեծ անհամբերությամբ եմ սպասել։ Նաև չափազանց ուրախ եմ։ Բալիկներս առողջ են ծնվել, մայրիկի մոտ նույնպես ամեն ինչ լավ է։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում բժշկական կենտրոնի բոլոր այն բժիշկներին, ովքեր մեր կողքին են», - ասել է հնգյակի հայրը` 24–ամյա Վարդանը։–0–