Հնարավո՞ր է հատել հայ-վրացական սահմանը ID քարտով․ պարզաբանում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը
23.06.2025,
14:01
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզաբանում է՝ արդյոք hնարավոր է հատել հայ-վրացական սահմանը ID քարտով, եթե ՀՀ անձնագիրը առկա չէ

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզաբանում է՝ արդյոք hնարավոր է հատել հայ-վրացական սահմանը ID քարտով, եթե ՀՀ անձնագիրը առկա չէ։
«Վրաստանի Հանրապետություն հնարավոր է մուտք գործել նաև նույնականացման քարտով, բացառությամբ այն դեպքերի, երբ չունեք ՀՀ անձնագիր կամ վավեր չէ ՀՀ անձնագիրը։ Հորդորում ենք նախապես ստուգել անձնագրի վավերականության ժամկետը սահմանային անցման կետերում խնդիրներից խուսափելու համար», – նշել է ծառայությունը։