ՀՀ քաղաքաշինության փոխնախարարն ազատվել է պաշտոնից

18.02.2016, 20:23
Հայաստանի քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանն ազատվել է պաշտոնից:
ՀՀ քաղաքաշինության փոխնախարարն ազատվել է պաշտոնից
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանն ազատվել է պաշտոնից, հայտնում է Հայաստանի կառավարության կայքը։

Ըստ հաղորդագրության, համապատասխան հրամանը երեքշաբթի ստորագրել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը`հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը։

Ռուզան Ալավերդյանն անկուսակցական է և ամենաերկար աշխատած փոխնախարարներից` նա գերատեսչությունում աշխատել է 16 տարի և համարվել է նախարարության ամենապրոֆեսիոնալ կադրերից մեկը:

«Ռուզան Ալավերդյանը մասնագիտությամբ ճարտարապետ է և 2000 թվականի օգոստոսից աշխատում է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ: Նա համակարգել է քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության ճարտարապետության վարչության աշխատանքները, ինչպես նաև տարածական պլանավորման և ճարտարապետության ոլորտներում միջազգային ծրագրերի աշխատանքները»,– գրում է 1in.am–ը։ -0-