ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծայրահեղ ծանր վիճակում է

24.03.2017, 12:24
Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի վիճակը կտրուկ վատացել է:
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծայրահեղ ծանր վիճակում է
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի վիճակը կտրուկ վատացել է, նա կարող է արժանանալ «հաց բերողի» ճակատագրին, գրում է «Ժողովուրդ» թերթը։

«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել էր դեռ 2015թ-ին բացահայտված զինված խմբավորման գործով:

Ըստ թերթի տեղեկությունների, Շիրխանյանն այլևս չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, ավելին՝ նրա մոտ ի հայտ են եկել նոր հիվանդություններ, որոնք ավելի են սրում իրավիճակը: Ու չնայած այս ամենին, Շիրխանյանին շարունակում են պահել կալանքի տակ:

Պարբերականը գրում է, որ չնայած առողջական ծայրահեղ ծանր վիճակին, «Սասնա ծռերի» գործով քննիչը Արթուր Սարգսյանին դատարանի միջոցով կալանավորեց, որի դեմ բողոքելու համար նա հացադուլ հայտարարեց, ինչն էլ հանգեցրեց երջնական քայքայման ու մահվան: -0-