Հայտնի է դարձել «Ծիրան»–ի վրա հարձակվողի ինքնությունը

28.06.2017, 14:11
Ոստիկանության աշխատակիցները կարողացել են պարզել հունիսի 26-ին «Ծիրան» սուպերմարկետի վրա ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը:
Հայտնի է դարձել «Ծիրան»–ի վրա հարձակվողի ինքնությունը
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ոստիկանության աշխատակիցները կարողացել են պարզել հունիսի 26-ին «Ծիրան» սուպերմարկետի վրա ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը:

ՀՀ ոստիկանության հաղորդագրության համաձայն, ձեռնարկվում են որոնողական աշխատանքներ` նրան հայտնաբերելու ուղղությամբ:

shamshyan.com-ի հաղորդմամբ նա Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ՝ 21-ամյա Գևորգ Սարգսյանն է։

Загружается новость ... "Право"

Հունիսի 26-ին, ժամը 3-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դիմակավորված անհայտ անձը ժամը 2-ին օդամղիչ ատրճանակով մուտք է գործել Երևանի Գայի պողոտայի 8/2 հասցեում գործող սուպերմարկետ և զենքի սպառնալիքով պահանջել է բացել դրամարկղը:

Սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները կանխել էին նրա գործողությունները, որից հետո անհայտ անձը դիմել է փախուստի:

Հանցագործությունը կանխելու ժամանակ անվտանգության աշխատակիցները կարողացել էին հանել դիմակը, այնուհետև խլել ատրճանակը:

Հանցագործության գործիք ատրճանակը և դիմակն առգրավված են:

Կատարվում է քննություն:-0-