+16
Եղանակը Երևանում
Հայ

«Հայերին թաքցնողները մահապատժի կենթարկվեն». թուրք «Շերլոքի»` Ցեղասպանությունը հաստատող նոր փաստաթուղթը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

17:12
05 Մայիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրք պատմաբան Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր աղմկահարույց արխիվային փաստաթուղթ է բացահայտել։

Փաստաթուղթը, որը գրված է թուրքական բանակի հրամանատարներից Մահմուդ Քյամիլ փաշայի կողմից և կրում է երկրի ներքին գործերի նախարարության կնիքը, հրապարակել է Ստամբուլի «Ակօս» հայկական պարբերականը, գրում է tert.am–ը։

Թաներ Աքչամի ներկայացրած արխիվային փաստաթուղթը 1915թ.-ի հուլիսի 24-ին գրված հեռագիր է, որը քննվել է 1919-1921թթ.-ին «Իթթիհաթ վե թերաքի»-ի պարագլուխների` Ստամբուլում կայացած դատավարությունների ընթացքում: Այդ հեռագրում Օսմանյան կայսրության տարբեր շրջանների տեղական ինքնակառավարման մարմիններին զգուշացում է տրվում պատժել այն մահմեդականներին, ովքեր իրենց տներում հայեր են թաքցնում։

Загружается новость ... "Лево"

Հայերին օգնող մահմեդականներին իրենց տան դիմաց կախաղանով սպառնացող Մահմուդ փաշան պահանջում է տեղական ինքնակառավարման մարմիններից իրավիճակը պահել ուշադրության կենտրոնում:

Հեռագրի ամբողջական թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.

«Մենք պարզել ենք, որ որոշ գյուղերում և ավաններում մահմեդականները թաքցնում են հայերին: Կառավարության որոշումներին դեմ գնալով հայերին իրենց տներում պահողների տները պետք է ավերել, իսկ իրենց կախաղան բարձրացնել հենց իրենց տան դիմաց: Կատարեք կարգադրությունները, և տեղահանության դատապարտված գեթ մեկ հայի տեղում չմնալու խնդիրը կատարելուն պես տեղեկացրեք մեզ: Կրոնափոխվելով մահմեդականացած հայերը նույնպես պետք է տեղահանվեն: Եթե նրանց պատսպարողները զինված ուժերի ներկայացուցիչներ են` զինվորական ծառայության հետ նրանց կապերը կխզվեն, իսկ եթե ղեկավար պաշտոնի զինվորականներ են` կզրկվեն պաշտոնից և կկանգնեն ռազմական դատարանի առաջ»:

Օսմաներենով գրված հեռագիրը տառադարձված է եղել նաև հայատառ թուրքերենով:

турецкий историк опубликовал архивный документ о Геноциде

Մահմուդ փաշան թեմայի վերաբերյալ ևս մի հեռագիր է հղել արդեն ավելի ուշ` նույն թվականի օգոստոսի 1-ին և որոշակի հավելումներ կատարել նախորդ հրամանի վերաբերյալ:

Երկրորդ հեռագրում հրամանատարն ընդգծում է, որ կարգադրությունը չպետք է վերաբերվի պետության անմիջական հսկողությամբ մահմեդական ընտանիքներին բաժանված հայ կանանց և որբերին իրենց տներում պահողներին: Նամակի վերջում Մահմուդ Քյամիլը կրկին հավելում է. «Որ կրոնից կամ ազգությունից ուզում է լինեն` հայերին թաքցնողները պետք է մահապատժի արժանանան»:

Турецкий историк

 Օրեր առաջ պատմաբան Թաներ Աքչամը ևս մեկ կարևոր փաստաթուղթ էր հրապարակել Հայոց ցեղասպանության ժամանակ «Իթթիհաթ վե թերաքի»-ի անդամների վարած քաղաքականության վերաբերյալ: -0-

Турецкий историк


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
12:09
22 Մարտի 2023
Գլխի շրջանում վնասվածքներով երկու ռուս զինծառայողներ բուժօգնություն են ստացել Գորիսի ԲԿ-ում. Սյունիքի մարզպետարան
Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ նախօրեին Գորիսի ԲԿ է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող
11:01
22 Մարտի 2023
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
16:36
21 Մարտի 2023
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
15:57
21 Մարտի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից
10:00
21 Մարտի 2023
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
22:18
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
15:16
20 Մարտի 2023
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է. ԱԺ նախագահ
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, hայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
13:24
20 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում