414.13
4.77
387.04
+16
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը չի կարող արգելել ադրբեջանական արտադրանքի ներկրումը. փորձագետ

18:14
02 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը չի կարող արգելել ադրբեջանական կամ թուրքական արտադրանքի ներկրումը, երեքշաբթի լրագրողներին ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոնի» նախագահ, Հայաստանի գյուղատնտեսական ալյանսի անդամ Կարեն Չիլինգարյանը:

Սննդի անվտանգության պետական ծառայությունն ապրիլի 23-ից սկսած երեք օր զանգվածային ստուգումներ էր իրականացնում շուկայում` ԶԼՄ-ում հայտնված տեղեկատվությունը ստուգելու համար, որի համաձայն, երկրում իրացվում են ադրբեջանական խնձորներ: Ստուգման արդյունքների համաձայն, կարգավորիչը գրանցել է այդ երկրի խնձորների իրացման դեպքեր: Ստուգումներն իրականացվել են բանջարեղենի և մրգերի վաճառակետերում, Երևանի և մարզերի սուպերմարկետներում և շուկաներում:

«Հայաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է և չի կարող որևէ երկրից արտադրանքի ներկրման արգելքի մասին հայտարարությամբ հանդես գալ, նույնիսկ եթե մենք թշնամիներ ենք: Մենք կարող ենք արգելք դնել միայն խախտումների կամ սանիտարական նորմերի անհամապատասխանության դեպքում, հակառակ դեպքում Հայաստանը բարդ իրավիճակում կհայտնվի», - ասաց Չիլինգարյանը:

Փորձագետի խոսքով, այս իրավիճակում լիազոր մարմիններն ուղղակի պետք է բացառեն նմանատիպ արտադրանքի մաքսանենգության հնարավորությունները, ինչպես նաև ներկրման ժամանակ հնարավոր կոռուպցիոն ռիսկերը:

«Մեր գնահատականով, ներկրվել է շուրջ տասը տոննա, ինչը վկայում է, որ ներկրումն իրականացվել է անօրինական ճանապարհով», - ասաց Չիլինգարյանը` ավելացնելով, որ դա այս կամ այն արտադրանքի անօրինական ներկրման եզակի դեպքը չէ:

Ինչ վերաբերում է արտադրանքի ոչնչացման հարցին, ապա, նրա կարծիքով, նման մոտեցումն անընդունելի է, քանի որ եթե արտադրանքը համապատասխանում է սանիտարական նորմերին, ապա այն կարելի է վերամշակել:

Միաժամանակ, նա նշեց, որ անձամբ ինքը նման արտադրանք չէր գնի: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով