415.24
4.83
386.52
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում զբոսաշրջության կենտրոնացման միտում է նկատվում

14:02
18 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում 2015 թ.-ին հյուրանոցների հասույթն աճել է 48,9 տոկոսով` կազմելով 33,9 մլրդ դրամ (70,7 մլն դոլար): Այդ մասին են վկայում ԱՎԾ տվյալները:

2015 թ.-ի վերջի դրությամբ հանրապետությունում գործում էր 523 հյուրանոց, որոնց սպասարկող անձնակազմը կազմել է միջինը 4920 մարդ տարեկան կտրվածքով:

ԱՎԾ տվյալների համաձայն, հյուրանոցների հասույթի 86,8 տոկոսը բաժին է հասել Երևանին:

Այդպես, 2015 թ.-ին երևանյան հյուրանոցների հասույթն աճել է 59,8 տոկոսով` մինչև 29,4 մլրդ դրամ (61,3 մլն դոլար) 2014 թ.-ի արդյունքում գրանցված 18,4 մլրդ դրամի (մոտ 38,4 մլն դոլար) դիմաց:

Բացի Երևանից, ամենաբարձր հասույթն ունեցող հյուրանոցների եռյակում են` Կոտայքը, Տավուշը և Սյունիքը:

Մասնավորապես, Կոտայքի մարզի հյուրանոցների հասույթը, որտեղ գտնվում են զբոսաշրջության ամենաճանաչված ուղղությունները, այդ թվում, լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձորը, 2015թ.-ին կազմել է 1 579 մլն դրամ (մոտ 3,3 մլն դոլար` 2,5 տոկոսի անկում): Այս մարզում գործում է 53 հյուրանոց` 421 աշխատակիցներով:

Տավուշի մարզում, որը ճանաչված է զբոսաշրջիկների շրջանում Դիլիջանում գտնվող հանգստավայրերով, գործում է 48 հյուրանոց` 209 աշխատակիցներով: Այս մարզի հյուրանոցների հասույթը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 12,4 տոկոսով` մինչև 897,5 մլն դրամ (մոտ 1,9 մլն դոլար):

Սյունիքի մարզում, որի ճանաչվածությունը հիմնականում ապահովվում է աշխարհում ամենաերկար «Տաթևեր» ճոպանուղու շնորհիվ, տեղակայված է 33 հյուրանոց` 221 աշխատակցով: Այդ հյուրանոցների հասույթը կազմել է 590,7 մլն դրամ (1,2 մլն դոլար, 3,1 տոկոսի աճ):

Հաշվետվությունների և անցկացված հետազոտությունների արդյունքների փորձագիտական գնահատականների համաձայն, 2015 թ.-ին հանրապետություն է եկել 1 192 120 մարդ (1 տոկոսի անկում): 2016 թ.-ի 9 ամսիների ընթացքում Հայաստան է եկել 969 010.2 զբոսաշրջիկ (3,6 տոկոսի աճ): -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ