Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն և նորմայից բարձր ջերմաստիճան

30.07.2017, 11:00
Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն և առանց տեղումների եղանակ:
Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն և նորմայից բարձր ջերմաստիճան
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 30-ից օգոստոսի 03-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և առանց տեղումների եղանակ:

Հայպետհիդրոմետի կանխատեսմամբ, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում այդ օրերին ցերեկը կանխատեսվում է մինչև +38...+39 աստիճան տաքություն:

Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով, կանխատեսվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում գրեթե չի փոխվի:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: -0-