Հայաստանում գործարկվում է «թեժ գիծ»՝ կապված ադրբեջանական հաքերների կողմից սպասվող DDoS հարձակումների հետ

26.02.2017, 12:32
ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը գործարկում է «թեժ գիծ»:
Հայաստանում գործարկվում է «թեժ գիծ»՝ կապված ադրբեջանական հաքերների կողմից սպասվող DDoS հարձակումների հետ
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը գործարկում է «թեժ գիծ»՝ կապված ադրբեջանական հաքերների սպասվող ակտիվացման հետ:

«Հաշվի առնելով, այսպես կոչված, «Խաջալուի դեպքերի» տարելիցի օրերին Ադրբեջանի կողմից հայկական կայքերի դեմ ուղղված ապօրինի միջամտության փորձերի և DDoS հարձակումների հավանականության կտրուկ աճը, տեղեկացնում ենք, որ փետրավորի 25-ի և 27-ին ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում» կհերթապահեն համապատասխան մասնագետներ և կգործի թեժ գիծ՝ 060 48 87 14 հեռախոսահամարով», - նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն, հնարավոր DDoS հարձակումների պարագայում տուժողները կարող են դիմել ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի մասնագետների օգնությանը:
1992թ. փետրվարի 25-26-ը ղարաբաղյան կողմը ռազմական գործողություն է սկսել Խոջալու բնակավայրի կրակակետերի վերացման և նույն ավանի մոտ գտնվող միակ օդանավակայանի ապաշրջափակման նպատակով: 1991թ-ից սկսած հենց այդտեղից են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել ադրբեջանական օմոնականների հարձակումներին, գնդակոծվել «Ալազան», «Կրիստալ» և համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ կայանքներից:

Խոջալուն գրոհող ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը խաղաղ բնակիչների համար միջանցք էին թողել անվտանգ հեռանալու համար, ինչի մասին նախօրոք տեղեկացվել է հակառակորդ կողմը: Խոջալուի կրակակետերը ճնշելու գործողության նախապատրաստման մասին ևս հակառակորդին տեղեկացվել էր երկու ամիս առաջ, ինչը հաստատել են նաև Ադրբեջանի պաշտոնատար անձիք, մասնավորապես, այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը։

Սակայն Ադրբեջանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը մարտական գործողություների գոտուց դուրս բերելու համար: Ավելին, խաղաղ քաղաքացիների շարասյունները գնդակահարվել են Աղդամի շրջանի սահմանային մատույցներում, որն ավելի ուշ հաստատել է Ա.Մութալիբովը` այդ հանցավոր գործողությունը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու և պատասխանատվությունը իր վրա բարդելու ընդդիմության փորձերի հետ: -0-