Հայաստանի գլխավոր օդերևութաբանը հայտնեց, թե երբ է Հայաստանում մի փոքր զովանալու

09.07.2018, 20:56
Հայհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել Facebook–ի իր էջում։
Հայաստանի գլխավոր օդերևութաբանը հայտնեց, թե երբ է Հայաստանում մի փոքր զովանալու
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնեց, թե Հայաստանի բնակիչները երբ կկարողանան «շունչ քաշել» շոգից։

«Հուլիսի 11-12-ին օդի ջերմաստիճանը Արագածոտնի նախալեռներում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովիտներում և Երևանում կրկին կհասնի +40...+42 աստիճանի, իսկ հուլիսի 13-14-ին կնվազի 4-5 աստիճանով»,– գրել է Սուրենյանը Facebook–ի իր էջում։ -0-