Հայաստանում անցկացված հարցումը բացահայտել է երկրի 5 գլխավոր խնդիրները

06.03.2026, 11:50
ՀՀ բնակիչների 21%-ը ազգային անվտանգությունը և սահմանային խնդիրները համարել է երկրի գլխավոր հիմնախնդիրը
Հայաստանում անցկացված հարցումը բացահայտել է երկրի 5 գլխավոր խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բնակիչների 21%-ը ազգային անվտանգությունը և սահմանային խնդիրները համարել է երկրի գլխավոր հիմնախնդիրը։ Այս մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցման տվյալները։

«18%-ը որպես գլխավոր խնդիր նշել է տնտեսությունը և գործազրկությունը։ Ցածր աշխատավարձերն ու թոշակները մտահոգում են հարցվածների համապատասխանաբար 9%-ին և 8%-ին», - նշված է հարցման արդյունքներում։

Հետազոտությունն իրականացվել է BREVIS ընկերության կողմից՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով։ Տվյալների հավաքագրումը կատարվել է հեռախոսային հարցման միջոցով 2026 թվականի փետրվարի 3-13-ը՝ ՀՀ 1506 քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 18 տարին լրացած բնակիչների շրջանում։