Հայաստանն այսօր տոնում է Առաջին Հանրապետության 107-ամյակը
28.05.2025,
09:45
Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանն այսօր տոնում է Առաջին Հանրապետության 107-ամյակը:
Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին: Այն ժողովրդավարական, խորհրդարանական մոդելի հանրապետություն էր, որը ստեղծվել է Ռուսական կայսրության փլուզման արդյունքում՝ Անդրկովկասյան սեյմի կազմալուծումից հետո: Հռչակման պահին Հանրապետության տարածքը 12 հազար քառ. կմ էր, բնակչությունը՝ 700 հազար, 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հազար քառ. կմ. և 961,7 հազար մարդ: Մայրաքաղաքը Երևանն էր:
Ռուսաստանյան հեղափոխության արդյունքում Անդրկովկասում հայության համար ստեղծվել էին ռագմաքաղաքական անբարենպաստ պայմաններ: Բրեստ – Լիտովսկի հաշտության բանակցությունների օրերին Օսմանյան Թուրքիան, օգտվելով իր հզոր դաշնակից Գերմանիայի աջակցությունից, ինչպես նաև Կովկասյան ճակատի կազմալուծումից, 1918-ի հունվարին խախտում է Երզնկայի զինադադարը և վերսկսում ռազմական գործողությունները: Թուրքերի պահանջով Անդրկովկասի վրացական և ադրբեջանական քաղաքական ուժերը սկսում են երկրամասը Ռուսաստանից անջատելու գործընթացը ՝ կազմավորելով Անդրկովկասի Սեյմը (խորհրդարանական հանրապետությունը), որը 1918-ի ապրիլի 22-ին հռչակել է Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետության անկախությունը:
Անդրկովկասի անջատումը Ռուսաստանից ավելի անկաշկանդ է դարձնում թուրքերի նվաճողական ձեռնարկումները: Հայրենիքի պաշտպանության գործն ստանձնում է Արամ Մանուկյանը, որը 1917-ի վերջից գլխավորում էր Երևանի ազգային խորհուրդը: Արամը ստանում է դիկտատորի լայն լիազորություններ` իր ձեռքում կենտրոնացնելով Երևանի նահանգի ռազմական և վարչական իշխանությունը:
Մայիսյան հերոսամարտ
1918-ի գարնանը թուրք-անդրկովկասյան պատերազմը վերաճում է թուրք – հայկականի: Մայիսի 15-ին թուրքական զորքերը գրավում են Ալեքսանդրապոլը (ներկայիս Գյումրի) և սկսում նախապատրաստվել Երևանի գրավմանը:
Մայրաքաղաքի պաշտպանությունը հանձնարարվում է գեներալ Մովսես Սիլիկյանին: Նա կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին անվտանգությունն ապահովելու նպատակով առաջարկում է հեռանալ Սևանի ուղղությամ: Սակայն կաթողիկոսը ոչ միայն չի հեռանում Սբ Էջմիածնից, այլև կարգադրում է կոչնակ հնչեցնել բոլոր եկեղեցիներում` ժողովրդին թուրքերի դեմ պայքարի ելնելու հորդորով:
Մայիսի 22-ին հայկական զորքը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանատարությամբ, սկսում է Սարդարապատի (ներկայիս Արմավիր) ուղղությամբ լայնածավալ հակահարձակողական գործողություններ։ Սարդարապատի ճակատամարտի օրերին (մայիսի 21-29) թշնամին տալիս է 3500 սպանված և նահանջում մոտ 60 կմ: Բաշ Ապարանի ճակատում ջախջախվում է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվուն ծանր հրետանին:
Մայիսյան հերոսամարտերը ձախողում են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքերի ծրագիրը:
Անկախության հռչակումը և Հանրապետության կազմավորումը
1918-ի մայիսի 26-ին Անդրկովկասի Սեյմի վերջին նիստը որոշում է կազմալուծել Անդրկովկասի դաշնությունը և վայր է դնում լիազորությունները: Նույն օրը Վրաց ազգային խորհուրդը Վրաստանը հռչակում է անկախ պետություն:
Հունիսի 4-ին Բաթումում ստորագրվում է հաշտության պայմանագիր, ըստ որի Հայաստանին մնում է ընդամենը 12 հազար քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտավայրի մի մասը: Այն իր ուժը պահպանում է մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը` 1918-ի նոյեմբերը:
1918-ի հուլիսի 24-ին ՀԱԽ-ը հրապարակում է բարձրագույն գործադիր իշխանության կազմը`Կառավարության նախագահ է նշանակվում Հովհաննես Քաջազնունին: Կարճ ժամանակահատվածում ստեղծվում է նաև բարձրագույն օրենսդիր իշխանություն: Ժամանակի սղության պատճառով տարբեր քաղաքական ուժեր բանակցությունների ու փոխզիջումների միջոցով որոշում են առանց ընտրությունների կազմել ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմին`Հայաստանի խորհուրդը, որն իր առաջին նիստը գումարում է 1918-ի օգոստոսի 1-ին Երևանում:
1919-ի դեկտեմբերի 26-ին հայերենը ճանաչվում է պետական լեզու, իսկ կրոնն անջատվում է պետությունից: Խորհրդարանը 1920-ին ընդունում է նաև ՀՀ պետական խորհրդանիշները`դրոշը, զինանշանը և օրհներգը, որոնք հետագայում դառնում ե նաև Հայաստանի երրորդ հանրապետության պետական խորհրդանիշներ:
1920-ի ամռանը ՀՀ տարածքը բաժանվում է 4 նահանգի` Արարատյան, Շիրակի, Վանանդի և Սյունիքի:
Ստեղծված աշխարհաքաղական բարդ իրավիճակում առավել կարևոր էր զինված ուժերի վերակազմավորումը և ազգային բանակի ստեղծումը: 1917-ի վերջին և 1918-ի սկզբին կազմավորված հայկական առանձին բանակային կորպուսն արմատապես վերակառուցվում է. 1918-ի սեպտեմբերին կազմավորվում է դիվիզիա` գեներալ Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ: 1919-ի ապրիլի 25-ին ստեղծվում է զինվորական խորհուրդ`գեներալ Թովմաս Նազարբեկյանի գլխավորությամբ: Կարսում ստեղծվում է ռազմական օդանավակայան, որտեղ տեղակայվում են Ֆրանսիայից բերված առաջին օդանավերը: 1920-ի սեպտեմբերին Սևանա լճում ջրարկվում է «Աշոտ Երկաթ» ռազմանավը:
1919-ի մայիսի 26-ին ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատվում է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը, 1920-ի հունիսի 2- ին` «Սուրբ Վարդան Զորավար» ու «Մեծն Տրդատ» շքանշանները: