Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

10.01.2017, 10:54
Երեքշաբթի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, միակողմանի բաց է Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը։

Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արարատի մարզում, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Եղվարդ, Չարենցավան, Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում և Արագածում ձյուն է տեղում։

Եղեգնաձոր-Արենի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան քաղաքներում, Արմավիրի և Արարատի մարզերում մառախուղ է:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին։ -0-