ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարարությունն անցկացվել է կենտրոնական ապարատի ղեկավար կազմի տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցությունը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Խորհրդակցությունը գլխավորել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իսկ հանդիպումը նվիրված էր 2015 թվականին Զինված ուժերում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների նախնական արդյունքների ամփոփմանը։
Քննարկվել են նաև ձմեռային ուսումնական փուլի մեկնարկին ընդառաջ դրա շրջանակում կայանալիք միջոցառումների պլանավորման առանցքային հարցեր, և նախանշվել են առաջիկա անելիքները։
«Երկու հայկական հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի միջոցով խորհրդակցությանը մասնակցել են նաև պաշտպանության բանակի ղեկավար կազմը, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամկազմի ներկայացուցիչները»,– նշվում է հաղորդման մեջ։
Հանդիպման ընթացքում զինանձնակազմի մարտական պատրաստականության ընդհանուր վիճակի, տարվա ընթացքում անցկացված հանկարծակի ստուգումների նախնական արդյունքների վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես է եկել ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
Նշյալ հարցերի վերաբերյալ հաշվետու զեկույցներ են ներկայացրել նաև բանակային զորամիավորումների հրամանատարները:
Հայաստանի պաշտպանության նախարարը մի շարք ցուցումներ և հանձնարարակներ է տվել խոհրդակցության ավարտին։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում